Հանրապետությունում 65 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել նախորդ տարվա հունիսից մինչ այս տարվա մարտի 1-ը՝ համադրելի ժամանակահատվածի հետ համեմատ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս ցուցանիշը հանրությանը ներկայացվում է որպես ձեռքբերում, որովհետև ստացվում է, որ ամսական մոտ 6.5-7 մլն դրամի ավել ՀԴՄ կտրոն է տրամադրվում: Կարևորում ենք նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը, քանի որ այն 4-5 ֆունկցիա կարող է իրականացնել»,- ասաց Անանյանը:

Նա հիշեցրեց, որ նոր ՀԴՄ-ները բանկային քարտերը և ID քարտերը կարդալու հնարավորություն են տալիս: Դրանք նաև օնլայն եղանակով հարկային հաշիվ և այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հնարավորություն ունեն:

Ներկայումս Հայաստանում առկա է մոտ 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը նոր սերնդի մեքենաներ են, սակայն ցուցանիշներն օր-օրի փոխվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել