Եթե ուզում եք իմանալ, թե Հայաստանում ինչպիսի կարգավիճակ ունի ազատամարտիկը կամ ինչպիսի իրավական ակտեր են գործում ազատամարտիկների կարգավիճակի, շահերի պաշտպանության մասին, դժվար չէ: Պարզապես պետք է այցելեք www.arlis.am կայքը ու որոնել ազատամարտիկ բառը:
Որոնման արդյունքում կգտնեք ընդամենը 5 իրավական ակտ, որոնցից ամենակարևորը` 1992 թվականի հունիսի 21 ին ընդունված ՀՀ նախագահի 116 հրամանագիրն է:
Ցավով պետք է նշել, որ մինչ օրս չկա որևէ օրենք ազատամարտիկների կարգավիճակի, իրավունքների, արտոնությունների ու այլ կարևոր խնդիրների մասին:
2013 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=30641:
Նախագիծն ըստ էության ուղղված է զուտ կոնկրետ մեկ կառույցի` Երկրապահ կամավորականների միության շահերի ու իրավունքների ամրագրմանը: Այսինքն` ազատամարտիկը կարող է անկնկալել որևէ հարգալից վերաբերմունք պետության կողմից` օրենքի ուժով, եթե իհարկե սիրով ու ուրախությամբ ստանա երկրապահի կարգավիճակ, այնպես, ինչպես պահանջվում է նախագծով:
Այսինքն` ազատամարտիկը որպես այդպիսին էլի մնաց անտեսված ու կաղապարված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել