Ադրբեջանը ամեն գնով փորձում է մեր Կարենին փոխանակել իր հանցագործ, մարդասպանների հետ։ Այդ նպատակով կրկին դիմել են Կարմիր խաչին գերիների «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու անհրաժեշտության համար։
Այս անգամ դիմել են Հայաստանը սահմանը ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին հայրենիք վերադարձնելու հարցով։
Կարմի խաչին ադրբեջանական կողմի դիմումը ներկայացնելուց հետո ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին։
Պաշտպանության նախարարը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ` համագործակցելով ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հետ:
Հիմա ադրբեջանական կողմի դիմումը պետք է օգտագործեն ու նաև մեր կողմից առաջարկություն հայտնենք, որ պատրաստ ենք Իբրահիմովին վերադարձնել Ադրբեջանին, բայց ոչ թե ադրբեջանական կողմի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, այլ «մեկը մեկի դիմաց» սկզբունքով։
Իբրահիմովի փոխանակում այս պահին խելքին մոտ տարբերակ է, քանի որ Կարենի համար Ադրբեջանը պահանջելու է իր հանցագործներին, ովքեր իրենց պատիժը կրում են Արցախում, որովհետև հանցագործություն են կատարել, մարդ են սպանել, զինված դիմադրություն են ցուցաբերել ու պետական սահման են հատել ապօրինի կերպով։
Իսկ Ադրբեջանը ցանկությունը հենց դա է, որ մեր Կարենին փոխանակեն այդ հանցագործների հետ, արհեստական կերպով նույնացնելով նրանց կատարած քայլերը։