Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղ է լինում՝ լեռներում ծվարած:
Գյուղի բնակիչները անընդհատ դժգոհում էին գյուղամիջում նստած իրենց մի բնակչից՝ բնութագրելով նրան իբրև յոթգլխանի հրեշ... Պատմում էին, թե նա ինչպես է հոշոտում բնակիչներին և խաթարում գյուղի կյանքի բնականոն ընթացքը...
Ասում էին նաև, թե այդ հրեշը երրորդն է, և որ մի հրեշի հեռանալուց հետո նոր հայտնվածը ավելի վատն է եղել նախորդից...
Ժամանակ առ ժամանակ հերոսներ էին հայտնվում ու առաջնորդում բնակչությանը հրեշի դեմ, նրանք ՀԱՅՀՈՅՈՒՄ ու ԱՄՈԹԱՆՔ էին տալիս հրեշին, ապա գլխիկոր վերադառնում... և նրան, ով ավելի բարձր էր Հայհոյում ու Ամոթանք տալիս, արձան էին կանգնեցնում ու փառավորում, որպես հրեշի դեմ ինքնազոհաբար մարտնչածի (հավանաբար տեղյակ չէին, թե այլ հեքիաթներում հերոսներն ինչպիսին են լինում)... Մինչդեռ գյուղը շարունակվում էր քայքայվել...
Եվ ամբողջ ցավն այն էր, որ հրեշին ծնում էին հենց բնակիչները և կերտում հենց բնակիչները, քանի որ հրեշը իրականում հենց իրենց մեջ էր, իրենց ներսում...