Վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ Կառավարությունը մերժել է ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու և գործատուների օրինական շահերի ապահովմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները...
Նախագծերի բովանդակությունը հանրությանը մանրամասն ներկայացնելու նպատակով կատարում եմ բացառապես ուղիղ եթերով հրապարակային բանավեճի առաջարկ։
Ակնկալում եմ առաջարկի ընդունում կառավարությունից կամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նախագծերին դեմ արտահայտված պատգամավորներից իրենց մատնանշած հեռուստաընկերությունում իրենց նախընտրած ձևաչափով. չէ՞ որ կառավարությունը պետք է գործի հրապարակային։
Լրատվամիջոցներին խնդրում եմ տարածել։
Սպասում եմ արձագանքի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=420244478543045&id=100016724891018
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել