Նորվեգիայի ափից ոչ հեռու գտնվող գեղեցիկ մասնավոր կղզին 2,2 մլն դոլարով հանվել է վաճառքի: Մոտ 1 հեկտար մակերեսով կղզին ծածկված է խիտ բուսականությամբ և վերևից նայելու դեպքում սրտաձև տեսք ունի:
Կղզու առավելություններից մեկն այն է, որ այն գտնվում է ցամաքին շատ մոտ: Բացի այդ՝ հավանական գնորդներն այն ձեռք բերելու դեպքում, հողատարածքից բացի, կստանան 4-սենյականոց շքեղ առանձնատուն՝ նախատեսված առավելագույնը 15 մարդու համար:
Տունն ունի ընդարձակ, հարմարավետ նախագծում, ինչպես նաև մեծ, լայն պատուհաններ, որոնցից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի զմրուխտյա կանաչն ու փիրուզագույն ծովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել