««Փաստ» թերթի տեղեկություններով՝ նա­խարարություններում և պետական այլ գերատեսչություններում աշխատողները բա­վականին տխրել են. մտահոգություններ կան, որ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ պատգևատրումներ չեն լինելու:

Բանն այն է, որ նախկինում, որպես կանոն, ապրիլի 7-ի կապակցությամբ պարգևավճարներ էին լինում, ընդ որում՝ ոչ միայն կա­նանց: Իսկ հիմա իշխանությունները, հստա­կ Ամանորին տրված խոշոր պարգև­ավճարների առաջացրած հանրային աղմու­կից հետո, չեն պատրասվում նորից ընկնել հանրության «կատոկի» տակ:

Պետական աշխատողները տեղեկություններ ունեն, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասն ուղղակի այս անգամ խուսափելու է պարգևավճարներ տալ, բացառությամբ գու­ցե նրանց, որոնք եռամսյակային պարգև­ատրում մարտին չեն տվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել