Ռուբեն Վարդանյանի հանդեպ առանձնահատուկ, սուբյեկտիվ դրական վերաբերմունք ունեմ, խոստովանում եմ սուբյեկտիվ։ Ինչքան փորձում եմ նրա հետ տեղի ունեցող դեպքերի մասին ձեռառնոցին ու հրճվանքով մեկնաբանողներին օբյեկտիվ տեսանկյունից նայեմ , չի լինում։ Ինչ վատ բան եղավ իր հանդեպ , ուղիղ խփելու է մեր երկրին , ինչու՞ եք ուրախանում, որ հարո՞ւստ է ։ Հա քանի որ արդեն Ավրորային եք կպել ,ձեռք առնում, ասեմ ,եթե պարզվի Ռուբեն Վարդանյանը ամենամեծ դրամանենգն է, այդ նախաձեռնությունն արդեն հաջողված փաստ է։ 
Նոբելյան մրցանակի մասին որ էդքան խոսում են ակնածանքով, հիշե՛ք, հիմնադիրը՝ Նոբելը իր ժամանակին ամենաշատ մահեր բերած անձնավորությունն էր՝ դինամիտի ու ռումբերի գյուտարարն էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել