Ցավում եմ, որ հայկական լրատվադաշտի մի ստվար հատված՝ ի դեմս «Ժամանակ» օրաթերթի, այս աստիճան սրընթաց տեմպերով անկում է գրանցում: Բացահայտ ուղղորդվածությունն ու ոմանց նեղ անձնական շահին ծառայելու հակումներն ու դրանցից բխող նյութական շահը ներքոնշյալ լրատվականներին վեր է ածել քաղաքական շահարկումների և դրանք բավարարելու համար ծառայող գործիքի: Հանդուրժել նմանօրինակ լրատվականներին կնշանակի հանդուրժել ժողովրդավարության և ազատ ու անաչառ մամուլի գաղափարները ոտնահարող և անտեսող մի զանգվածի, ովքեր անթաքույց կերպով խեղում են ընթերցողի գիտակցությունը: Ինչո՞ւ եմ հատուկ նշում «Ժամանակ» օրաթերթը, որովհետև նրանց մոտ այդ սրացումններն առավել ակնհայտ են: Մասնավորապես, այսօր ևս մեկ նյութ էր հրապարակվել թերթում՝ կապված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որը ոչ միայն իրականությանը չէր համապատասխանում և զուտ սուբյեկտիվ տեսակետից էր դիտարկված, դեռ մի բան էլ երկու նախադասությունից բաղկացած նյութում կային միմյանց հակասող մտքեր: Ինչևէ, ելքը մեկն է․ կա՛մ սթափվում են ու զբաղվում են նորմալ, էթիկային համապատասխան լրատվությամբ, կա՛մ ռեգրեսը նրանց կհասցնի ինքնաոչնչացման:

Ընտրեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել