Tert.am-ը գրում է.

Այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկեց Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը:

Քննարկման ընթացքում  «Իմ քայլ» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը հարց բարձրացրեց, որ Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցների այդտեղ կայանելու անհրաժեշտությունը շատ սուր է: «Կուզենայի մեր կողմից պարտադրանք լինի, որ նրանց կայանատեղի տրամադրվի»,-ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ դրա հետ կապված քննարկում է եղել և նաև նամակ էին ստացել Օպերայի և բալետի թատրոնից: 

«Համայնքն ամեն տարի իրենց տրամադրել է անվճար կայանտեղիներ և նրանք ցանկանում էին, որ ավելացնեինք: Կարծեմ` մենք ավելացման հետ համաձայն չենք: Մենք չենք կարող տրամադրել այնքան ավտոկայանատեղի, որքան այնտեղ աշխատող կա, իսկ փորձը ցույց է տալիս, որ շատ փոքր գումարներով մարդիկ ձեռք են բերում ավտոմեքենաներ, գրեթե ամեն մարդ ունի մեկ ավտոմեքենա: Անցած տարի մոտավորապես 75 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, այս տարի ավելի շատ է սպասվում: Դրանց կեսից ավելին մնում է Երևանում: Այս պարագայում մենք, իհարկե, ինչ տրամադրում ենք, կշարունակենք, բայց ավելացում, կարծում եմ՝ չի լինելու»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մանրիկյանը համաձայնեց, որ օրեցօր մեքենաների քանակը ավելանում է և դրա համար նշեց, որ ավտոկայանատեղին պետք է մնա բացառապես Երևան քաղաքի ենթակայության տակ: «Այն զարգացող բիզնես է և համոզված եմ, որ ճիշտ կառավարման դեպքում եկամտաբեր է լինելու Երևանի համար»,-ասաց նա:

Ըստ նրա՝ 20-30 միլիոն դրամի ներդրումներով կարելի էր իրականացնել, և եկամուտը պահել համայնքին, իսկ զեկուցող Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց և նշեց, որ ներդրումների չափը ավելին է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել