Ընկերս եկել էր մեր տուն՝ մի գավաթ սուրճ խմելու: Մենք նստել էինք խոհանոցում և զրուցում էինք կյանքից: Զրույցն ընդհատեցի՝ ասելով, որ հիմա ափսեները կլվանամ և կվերադառնամ:
Ընկերս այնպես նայեց ինձ, կարծես հայտնեցի, որ փայլում եմ տիեզերագնացներ կառուցելու հմտությամբ: Հիացած և ակնածանքով ասաց ինձ.
«Ես ուրախ եմ, որ դու օգնում ես կնոջդ: Ես իմ կնոջը չեմ օգնում, որովհետև քանիցս նրան օգնել եմ, սակայն նա ոչ մի անգամ դրա համար շնորհակալ չի եղել: Անցած շաբաթ անգամ հատակը մաքրեցի, սակայն երախտագիտության ոչ մի խոսք»:
Ես վերադարձա իմ տեղը և, նստելով ընկերոջս կողքին, նրան բացատրեցի, որ ես չեմ «օգնում» կնոջս: Նա օգնականի կարիք չունի, նրան պետք է զուգընկեր: Ես նրա ընկերն եմ տանը, և տարբեր աշխատաքներ կատարելը չի նշանակում, որ ես նրան օգնում եմ:
- Ես օգնում եմ կնոջս պատրաստել, որովհետև ես ինքս էլ եմ ցանկանում ուտել, նշանակում է՝ պետք է պատրաստեմ:
- Ես օգնում եմ կնոջս ափսեները լվանալիս, որովհետև ես ինքս էլ եմ օգտվում այդ սպասքից:
- Ես օգնում եմ կնոջս երեխաներին մեծացնելիս, որովհետև դրանք նաև իմ երեխաներն են, իսկ հայր լինելն իմ պարտականությունն է:
- Ես օգնում եմ կնոջս լվացքն անելիս, հագուստները ծալելիս, որովհետև դրանք նաև իմ և երեխաներիս հագուստներն են:
Ես այս տանը օգնական չեմ, ես այս տան անդամն եմ: Իսկ ինչ վերաբերում է գովեստի խոսքերին, ես զրուցակցիս հարցրի, թե երբ է վերջին անգամ կնոջը շնորհակալություն հայտնել ափսեները լվանալիս, սպիտակեղենը փոխելիս, տունը մաքրելիս, երեխաներին խնամելիս, ինչ-որ բան կազմակերպելիս…
«Հնարավոր է, որ քեզ թվում է, թե դրանք տղամարդու գործեր չեն: Հնարավոր է, որ քեզ երբևէ սովորեցրել են, թե այդ ամենն ինքն իրեն է լինում, սակայն դու ինքդ էլ պարտավոր ես երախտապարտ լինել նրան այն ամենի համար, ինչի համար, որ կուզեիր ինքդ լսել գովեստի խոսքեր:
Օգնիր նրան, եղիր նրա թիմակիցը և ոչ թե հյուրը, որը տանը միայն ուտում է, լոգանք ընդունում, քնում և բավարարում իր ցանկությունները: Եղիր, ինչպես քո տանը:
Իսկական փոփոխությունները սկսվում են ընտանիքից: Սովորեցրեք ձեր երեխաներին իսկական ընկերությունը հենց տանից: