Tert.am-ը գրում է.

Քաղաքացու օր սահմանելը քաղաքացու արժևորմանն է միտված, մատնանշում է, որ քաղաքացին տեր կանգնեց իր իրավունքներին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Հայաստանում Քաղաքացու օր նշանակվելուն։

Հարցին, թե ինչպես է պատկերացնում տոնի նշումը, նա պատասխանեց՝ շատ քաղաքակիրթ ձևով։ «Դրանից լավ զգալով, փառավորվելով, որ մենք քաղաքացի ենք, իշխանության կրողն ենք, նաև պատասխանատու ենք այդ իշխանության համար»,- շարունակեց նա։

Նախարարը կարծում է, որ ՀՀ քաղաքացիներն իրենց բարձր իրավագիտակցություն ունենալը բազմիցս ապացուցել են։ «Տարբեր ժամանակներում ապացուցել են, իսկ այսօր աշխարհում զարմանում են, որ հնարավոր է՝ հանրահավաք տեղի ունենա, ակցիաներ, բայց որևէ ավտոմեքենայի վրա ոչ մի խազ չլինի, ոչ մի ապակի չջարդվի, այս առումով Հայաստանը հրապուրիչ երկիր է»,- նշեց Զեյնալյանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել