Վերջին օրերին անտրամաբանական, անբացատրելի գործողություններն ու խոսքերն էնքան շատ էին, որ ամենահարմար տարբերակը ռեակցիա չտալն էր, բայց երբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն ասում ա, թե Քաղաքացու օրն «Անկախության տոնից հետո 2-րդ կարևոր օրն է ՀՀ նորանկախ պատմության մեջ», պետք ա վախենալ։ Էս մարդուն վստահված ա Հայաստանի կարևորագույն պաշտոններից մեկը։ Էս մարդուն վստահված ա մարդկանց կրթություն տալու առաքելությունը։
Հասկանո՞ւմ եք, Կրթության և գիտության նախարարի պաշտոնը մի մարդու ձեռքում ա, ով ամբողջ օրը կոռուպցիայից էր խոսում ու խոստանում մեծ բացահայտումներ (ինչը չեղավ), ով ուսանողներին իրար դեմ էր հանում, ով քառյակն անգիր չէր կարողանում արտասանել, որովհետև «ռուսական կրթություն է ստացել», ով բացահայտ «բոչկա էր գլորում» ուսանողական լեգիտիմ կառույցի վրա, ով Քաղաքացու օրը համարում ա նորանկախ Հայաստանի՝ կարևորությամբ երկրորդ օրը։
Ըստ էության՝ Հարությունյան Արայիկը կրկնում ա Միքայելյան Սասունի միտքը՝ մի փոքր փոփոխությամբ։
Թե բա՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Լավ ա՝ պահք ու հայտնության օր էլ չեք «մոգոնել»։
ՀԳ. ՀՀ կրթության և գիտության համար պատասխանատու մարմինների «վերխուշկեն» (Արայիկ Հարությունյան, Արևիկ Անափիոսյան, Հովհաննես Հովհաննիսյան ևն) Հայաստանում կրթության և գիտության որակական առաջխաղացման թիվ 1 խոչընդոտն ա։