Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Ժուռնալիստների միության տարածքների մեծ մասը, կարելի է ասել, որ այլևս Ժուռնալիստների միությանը չեն պատկանում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ներկայացնելով միության շենքում ստեղծված իրավիճակը։

«Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պամաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է մեզ խոստանում։ Խնդիրն այն է, որ Հայաստանի Ժուռնալիստների միությունը գտնվում է Պուշկինի 3ա հասցերում, կոմերցիոն առումով բավականին լավ վայրում։ Այս շենքում կա մի քանի վարձակալ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, «Հելսինկյան» ընկերությունը, «Էլզա Գրիգ» անունով մի ընկերություն, «Ավանգարդ քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնագրամը, «168 ժամ»-ը և Արամայիս Սահակյան անհատ ձեռնարկատերն է այնտեղ գործունեություն ծավալում։
Շատ խորհրդանշական էր, որ այս օրերին Օպերային հարակից տարածքն ապամոնտաժվում էր քաղաքային իշխանությունների կողմից ու նույն իշխանությունների կողմից բարձրաձայնվում էր, թե ինչպիսի դարձյալ նվաստացուցիչ պայմաններով են վարձակալվել այդ տարածքները։ Հայաստանի Ժուռնալիստների միության շենքում ավելի վատ վիճակ է», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Որպես օրինակ նա բերեց այս հասցեում ենթավարձակալության իրավունքով տարածք վարձակալած մի քանի ընկերություն։
«Օրինակ՝ «Էլզա Գրիգ» ընկերությունները մինչև 2080թ.-ը վարձակալել է 798,6 քառակուսի մետր տարածք 400 հազար դրամով, որի մեջ ներառված են հարկերը, իսկ տարածքի գույքահարկը ու համատիրության վճարները միությունը պետք է կատարի։ Նշեմ, որ միայն այդ տարածքի գույքահարկը մեկ տարվա համար կազմում է 566 հազար 771 դրամ։ Այսինքն, մեկ քառակուսին այդ ընկերությանը տրվել է 501 դրամով», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել