Աչքիս Ղազախստանում օճառի ողջ խմբաքանակը սպառվել ա: Ապացույցը սիրիական հակամարտության շրջանակներում ներկայում ամենահեղինակավոր՝ «Աստանայի ձևաչափը» Նուրսուլթանով չփոխանակելու մասին որոշումն ա:
Մի պահ պատկերացնենք, որ 2017թ.-ից գործող հենց էս ձևաչափի շրջանակներում ա հնարավոր դառնում հակամարտության վերջնական հանգուցալուծումը․ դե կյանք ա, ամեն ինչ էլ կարա լինի... Ու առնվազն Ղազախստանի պատմության դասագրքերում հանգիստ կկարողանային ամրագրել հետևյալ պայմանական ձևակերպումը․ «Նուսուլթանը նպաստեց 21-րդ դարի սկզբների ամենաարյունալի հակամարտության հանգուցալուծմանը»։
Ինչ խոսք, հնչեղ ա...
ՀԳ. Դե պատկերացնել, պատկերացնել ա, հիմա էլ պատկերացնենք Ղազախստանի գործընթացի հայելային արտացոլում Բելառուսում, բայց «օճառագետների» ավելի պրոֆեսիոնալ դերակատարմամբ... Էլի կյանք ա, ամեն ինչ էլ կարա լինի...
Հնարավոր արդյունքներից, ասենք, «ԵԱՀԿ Ալեքսանդրի խումբ», ինչ խոսք, պակաս հնչեղ չէ։