ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձ­նաժողովին է ներկայացրել 2019թ. պաշ­տոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ:

Գ. Գասպարյանը հայտարարագրել է նաև Range Rover Vogue 4.2 և Renault Clio 1.4 մակնի­շի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ նրա դրամական միջոցը կազմել է 42 874 ՀՀ դրամ:

Պաշտոնական պարտականություննե­րը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականու­թյունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 250 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Գ. Գասպարյանը փոխնախարարի պաշտո­նին է նշանակվել 2019թ. փետրվարին:

Հավելենք, որ նա 2009-2010 թթ. աշխա­տել է Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես կառավարման փորձագետ, այ­նուհետ վերապատրաստման և զար­գացման թիմի ղեկավար: 2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը: Նա ռազմավարական պլանավորման, ֆի­նանսական հոսքերի կառավարման և առևտրային գործառնությունների փոր­ձագետ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել