Յուրաքանչյուր դերասանուհի կամ ուղղակի ճանաչված մարդ գեղեցիկ լուսանկարներ ստանալու իր խորամանկություններն ունի։ Խոսքը միայն ճիշտ դիրքի մասին չէ։ Գոյություն ունեն նաև մի շարք ոչ ակնհայտ գաղտնիքներ, որոնք անսպասելի էֆեկտ են ստեղծում։

Նիկոլ Քիդմանը ձգում է պարանոցը, որպեսզի դեմքի օվալն ավելի լավ տեսք ստանա

Դերասանուհու հպարտ կեցվածքը ևս լավ միջոց է կզակի հատվածն ընդգծելու համար։ Նիկոլն իջեցնում է ուսերը և դեպի վերև է ձգվում՝ այդպիսով ձգելով պարանոցը։ Արդյունքում մաշկի հնարավոր թերություններից ոչ մի հետք չի մնում։

Մոնիկա Բելուչին բարձրացնում է գլուխը

Իտալուհին օգտագործում է լուսանկարվելու հայտնի դիրքը․ բարձրացնում է գլուխը և ձգում է պարանոցը՝ այդպիսով ձգելով դեմքի օվալը։ Դիրքն ավելի բնական դարձնելու համար նա մի փոքր կողքի է թեքվում։

Մեգան Ֆոքսը ցույց է տալիս լեզուն՝ ավելի սեքսուալ երևալու համար

Բաց բերան և դուրս եկած լեզու․ դերասանուհու դեմքի ֆիրմային արտահայտությունն է։ Այս խորամանկ հնարքի շնորհիվ Մեգանն ընդգծում է իր սեքսուալությունը։ Երբեմն դերասանուհին տարօրինակ տեսք է ստանում, սակայն դա չի նվազեցնում նրա խարիզման և գրավչությունը։

Ջենիֆեր Լոուրենսը բարձրացնում է հոնքը և չի ֆիքսում հայացքը

Այսպիսի էֆեկտ ստանալու համար Ջենիֆերը նայում է լուսանկարչական սարքի ուղղությամբ, սակայն վիզուալ առումով ասես ինքն իր մեջ է նայում։ Սրա շնորհիվ էլ ստացվում է նրա գայթակղիչ հայացքը։

Շարլիզ Թերոնը արտաշնչում է բերանով

Կենդանի և շնչող լուսանկար ստանալու համար դերասանուհին օգտագործում է շատ պարզ հնարք՝ արտաշնչում է բերանով։ Սրա շնորհիվ շրթունքները վիզուալ ավելի ծավալուն տեսք են ստանում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել