Azatutyun.am-ը գրում է.

Նիդեռլանդներում իշխանությունները որոնում են 37-ամյա թուրք տղամարդու՝ այսօր Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, առնվազն 3 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել:

Զինված միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ քաղաքի ծայրամասում գտնվող տրամվայի կանգառներից մեկում: Զինված տղամարդը, ըստ ականատեսների, կրակ է բացել անցորդների ուղղությամբ և դիմել փախուստի: Իրավապահները խիստ հավանական են համարում ահաբեկչության վարկածը։

Նիդեռլանդների Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Փիթեր-Յաափ Ալբերսբերգը հայտարարել է՝ տրամվայի կանգառում կատարված հարձակումը միակը չի եղել օրվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել