Tert.am-ը գրում է․

«Սասնա ծռեր» կուսակցությունն Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու նպատակով ստորագրահավաք է սկսել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս նշեց, որ «Սասնա ծռեր» համահայկական շարժումը սկսում է Արցախը ՀՀ կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթացը:

«Ինչպես գիտեք, կա Արցախը ՀՀ կազմում դե յուրե ներառելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ` հանրաքվե, երկու խորհրդարանների համատեղ որոշում և այլն: Առայժմ որոշակի տարբերակի առաջնահերթություն չենք տալիս, պատրաստ ենք քննարկել բոլոր տարբերակները»,- ասաց նա և հավելեց, որ անկախ այս ամենից՝ միևնույնն է, պետք է սկիզբ դրվի Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացների՝ ՀՀ ընտրություններին, հանրաքվեներին իրենց մասնակցությունն ապահովելու հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել