Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է իր ընթերցողի տրամադրած տեսանյութը, որը տեսանկարահանվել է երեկ՝ մարտի 17-ին, որտեղից պարզ է դառնում, թե ինչպիսի բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։

Տեսանյութում պարզ երևում է, թե կատուն ինչպես է թաթերի վրա ձգվելով՝ համտեսում շուկայում գտնվող մսի բաժնում կախված միսը։

Հարց է առաջանում՝ մսի վաճառքով զբաղվող պատասխանատուները տեղյա՞կ են, թե ինչպիսի վիճակում են զբաղվում մսի առևտրով, և չի բացառվում, որ կատվի կողմից համտեսված միսը վաճառեն քաղաքացիներին։ SHAMSHYAN.com-ը վստահ է, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ Գումի շուկայի ղեկավարությունն ու Սննդի անտվանգության տեսչությունը միջոցներ կձեռնարկեն նման խորթ երևույթները վերացնելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել