Հարկային օրենսգրքի փաթեթը բավականին ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևաբար դրա վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները շարունակական են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է հարկային օրենսգրքի փաթեթն անընդհատ փոփոխության ենթարկվում։

«Հարկային օրենսգրքի վերաբերյալ Կառավարության ներսում եղել են շատ քննարկումներ, և ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև ԱԺ-ում։ Համոզված եմ, որ կոնսենսուսային որոշում կլինի»,- ասաց փոխվարչապետ Ավինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորներ անհամաձայնություն են հայտնել նախագծի շուրջ։

Հարցին՝ սա հեղափոխակա՞ն հարկային օրենսգիրք է, Ավինյանն ասաց՝ «Սա հարկային օրենսգիրք էր, որը սպասված էր, կարծում եմ, բիզնեսի կողմից, և համոզված եմ, որ դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել