Հստակեցում Լուսինե Բադալյանի գրառմանը վերաբերող ստատուսիս. անհաջող ու խոցելի, բայց Լուսինեն բարձրացրել է լրատվամիջոցների ու պատվերի խնդիրը: Երբեք տուրք չեմ տալու Իմ քայլի այն հայտարարություններին, թե իրենց տեղեկատվական պատերազմ է հայտարարված, բայց նաև օր առաջ լուծման ենթակա եմ համարելու լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկության հարցի լուծումը: Դրա մասին գրառում արել էի նաև ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ զեկույցի օրը: Այո, բոլոր լրատվամիջոցներին պետք է պարտավորեցնել, որ թափանցիկ ներկայացնեն, թե ով է իրենց ֆինանսավորում: Մենք, ՀԿ-ներս էլ շատ թափանցիկ ներկայացնում ենք մեր բոլոր դոնորներին: Դուք վերին արտի ցորենը չեք: Եթե դրանից անկախ վերլուծական միտքը չի տուժել, ազատ խոսքն էլ չի տուժելու: Պետք է վերջ տրվի լրատվության տակ պատվեր իջացնելու արատավոր գործելաոճին, ու իմ համար հապ չի ունենալու, խոսքը Իմ քայլին հարող լրատվամիջոցի մասին է, թե Քոչարյանի կողմից գնածների: Ի դեպ, անհամբեր սպասում ենք օրենսդրական նախաձեռնության հենց այդ խնդրի մասով:
Լուսինե Բադալյանին կոչ եմ անում անհապաղ այն պատրաստել ու դնել շրջանառության մեջ, որովհետև, ակնհայտորեն նրան ուղղված քննադատությունների մի մասը վախն է այդ հեռանկարից, որ կպարզվի, թե ով և ում տակ է գտնվում....