Վերահսկիչ պալատն ու Իշխան Զաքարյանը ինձ միշտ զարմացրել են, քանի որ անընդհատ ինչ-որ բացահայտումներ en անում, բայց բան չի լինում։ Էս վերջին թատերականացված գործը կասկածելի թվաց, քանի որ Համ․ Բանկի տակ աշխատող կառույցի հետ կապ ուներ, որը անընդհատ աուդիտի տակ ա․ «Դատաիրավական ԾԻԳ»-ը, որը Datalex֊-ն ա սարքել։ Նայում եմ․ գրանտային ծախսերի մասին ա խոսքը, բյուջեից փող չի գնացել։ Ինքն էլ՝ միջազգային տենդերներով արված։ Ինքս տենց ծրագրերում եղել եմ ու գիտեմ, որ դոնորները Փարաքյարից աթոռ չեն թողնում առնել։ Ու, ոնց հասկանում եմ, իրականում մի քսան զեկույց կա, ուր շատ ավելի լուրջ մսխոցիների մասին ա խոսքը գնում ու արդեն բյուջեից։ https://www.e-gov.am/ u_files/file/ Verahskich%20palat/Verahskich-hashvetvutyun.pdf
Տպավորություն ա, որ ուշադրությունը դրանցից շեղելու համար Դատալեքսի ժողովրդի վրա են հելել.֊ ստեղ լիքը հետաքրքիր նամակներ կան։ Իսկ Իշխանը թող Նիկոլի հարցերին դեռ բադասխան տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել