Ամենայն հարգանքով Մարիամ Փաշինյանի նկատմամբ, մի հարց էլի․ ո՞րն է իմաստը նրա՝ «Ազատության» ՖԲ ասուլիսի։ Էն օրը ինձ կոտորեցի, որ երեխեքին մի խառնեք քաղաքական թեմաներին, բայց ոնց որ ոչ մեկ չի լսում դա։
Հիմա որ հարցազրույցից հետո ինքը նենց բան ասի, որ դառնա ՖԲ-ում ծաղրի կամ ջղայնության առարկա, կասեք, որ սխալ են անում՝ երեխու մասին բան են գրում։ Հա, էլի սխալ են անում, բայց առաջին սխալը դուք եք անում։
Ու վստահ եմ, որ չեք կարծում, թե լայվի ընթացքում նրան կհարցնեն, թե ինչ տուշ ա օգտագործում կամ ինչ շրթներկ, ու էդ լայվն առանց քաղաքական ենթատեքստի չի լինելու հաստատ։
Մի արեք սենց բաներ, պարզապես մի արեք, դա սխալ է։ Իսկ եթե ձեր խնդիրը Մարիամին հայտնի դարձնելն է, ապա ասեմ, որ, որպես վարչապետի դուստր, ինքը բավական հայտնի է ու բավականին շատ հետևորդներ ունի։
Մի՛ խառնեք երեխաներին (քանի տարեկան ուզում ա լինի, մեկ ա, քաղաքականության համար երեխա ա), սխալ եք անում։