Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ պատրաստվում է երեխայի ծննդին:

Ըստ The Telegraph-ի` օրերս Քեմբրիջյան դքսուհին ծննդաբերությունից առաջ վերջին անգամ մասնակցել է հասարակական միջոցառման: Քեյթ Միդլթոնը ներկա է եղել ճանապարհորդական նավի բացմանը, որը դքսուհու պատվին անվանվել է Royal Princess:

Հիշեցնենք, որ Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի երեխան ծնվելու է հուլիսին: Ավանդույթի համաձայն` թագավորական գահի ապագա ժառանգորդի սեռը չի հրապարակվում: Միդլթոնի հղիության մասին հայտնի դարձավ անցյալ տարվա դեկտեմբերին: Այն ժամանակ Քեմբրիջյան դքսուհին հիվանդանոց էր ընկել առավոտյան սրտխառնոցի պատճառով:
Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել