Tert.am-ը գրում է.

Գյուղատնտեսական բյուջեն այնքան փոքր է, որ ինչ էլ անես, միևնույնն է, էական արդյունքի չես հասնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:

«Եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ մեր գյուղատնտեսական բյուջեն կատաստրոֆիկ փոքր է: Հիմա էլ, երբ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է միավորվի Էկոնոմիկայի նախարարության հետ, մի քիչ կդժվարանա պետական աջակցության տրամադրումը գյուղացիներին»,- ասաց նա:

Նախկին նախարարը նշեց, որ հիմա արդեն շատ մարդ հետաքրքրված է ոչխարաբուծությամբ, բայց նշեց, որ դեռ մարզպետ եղած ժամանակ ասում էր, որ սովորական հովիվ գտնելը խնդիր է: «Եթե մենք ուզում ենք էականորեն խթանել գյուղատնտեսությունը, պետք է հասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպես ենք տրամադրում պետական աջակցությունը, հետո արդեն հասկանանք, թե որքան գումար է պետք ռեալ փոփոխություն առաջացնելու համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել