Քերոբյան Վահանի՝ սպիրտից չորացած ուղեղի այսօրինակ արտաթորանքը կատարյալ չարիք կարող է դառնալ Հայաստանի համար
Հայտարարելով, որ խաղողի մշակմամբ զբաղվող գյուղացիների ու մթերող ընկերությունների միջև հարաբերություններում պետությունն անելիք չունի, քանզի կողմերն իրենք պետք է զբաղվեն ռիսկերի գնահատմամբ՝ Նիկոլի առաքիչ Քերոբյան Վահանը զուգահեռաբար ասել է.«Պետք է սկսել գյուղատնտեսությանը նայել բիզնեսի տրամաբանությամբ. բիզնեսմենը պետք է հաշվի իր ծախսերը և եկամուտը, և ակնհայտորեն եթե դա ձեռք չի տալիս, չանի, եթե դա ձեռք ա տալիս, անի։ Փորձել, էսպես ասենք, էդ հարցին ոչ թե որպես բինզես, այլ որպես սոցիալական պրոյեկտ նայել, դա երկարաժամկետ կտրվածքով հեռանկարային չի, և պետք ա փորձել գյուղատնտեսությանը նայել որպես բիզնես և մոտենալ լրիվ բիզնես տրամաբանությամբ»:
Քերոբյան Վահանի՝ սպիրտից չորացած ուղեղի այսօրինակ արտաթորանքը կատարյալ չարիք կարող է դառնալ Հայաստանի համար՝ նկատի ունենալով այն ճշմարտությունը, որ Հայաստանը դեռ շատ հեռու է ասենք Հոլանդիա դանալու հեռանկարից, և այս իրավիճակում գյուղատնտեսութանը նայել զուտ բիզնեսմենի տրամաբանությամբ պետոթյունն իրեն թույլ տալ ուղղակի չի կարող. գյուղացու վիճակն այսօր աղետալի է, ինչը պետք է ստիպի պետությանն առանձնակի հոգածությամբ մոտենալ ոլորտին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչության մի ահռելի զանգված իր օրվա հացը վաստակում է գյուղատնտեսությամբ զբաղվելով: Ավելին՝ դիցուք խաղողագործությունը Հյաստանի համար պետք է հանդիսանա ռազմավարական ուղղություն, որը զարգացնելու համար ոչինչ չպետք է խնայվի: Մինչդեռ այսօր ոչ միայն բանկերը բացահայտորեն զբաղվում են գյուղացիական տնտեսությունների թալանով՝գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները հասցնելով մինչև 25%-ի, այլև նույն պետոթյունը պրակտիկորեն մատը մատի չի տալիս կամ շատ քիչ բան է անում՝ թեթևացնելու գյուղացու հոգսը. Հայաստանում պրոբլեմ է ոչ միայն գյուղմթերք արտադրելը կամ աճեցնելը, այլև այն իրացնելը, ինչը հետևանք է նույն վահանքերոբյանական արատավոր մտածողության, երբ ոլորտին ՔՊ-ական չինովնիկները նայում են այնպես, ինչպես իրենց հոր դուքյանին:
Իսկ թե ինչու են այդպես անում, պարզից էլ պարզ է՝ ուզում են հնարավորինս շուտ շուկան խեղդել թուրքական գյուղատնտեսական արտադրանքով՝ հայ գյուղացուն ստիպելով տուն-տեղ ծախել ու ռադ լինել խոպան:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1351
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել