Tert.am-ը գրում է.

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք առավել հայտնի են որպես Վովան և Լեքսուս, հեռախոսով զրուցել են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի հետ՝ ներկայանալով որպես Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրեր:

Ինչպես նշում է vz.ru-ն, խաղարկային զրույցի ընթացքում «Մաուրերն» առաջարկել է արգելափակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ շվեյցարական «Լեքսուս Վովանիալ» բանկում գտնվող  միլիոնները, իսկ հետո դրանք փոխանցել Գուաիդոյի հաշվին:

Բացի այդ, Շվեյցարիայի «նախագահն» ասել է, որ ընդդիմության առաջնորդը կարող է այդ միջոցները ծախսել ինչպես «երկրի ղեկավար»:

Գուաիդոն, չկասկածելով՝ իրականում ում հետ է խոսում, շնորհակալություն է հայտնել «նախագահին» ու համաձայնել դրամական միջոցների արգելափակման դիմում ուղարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել