Արցախում տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, որպեսզի նա ՊՆ բարձրաստիճան սպաների հետ այցելի առաջնագիծ, որտեղ նրանք տեղում պետք է ծանոթանային օպերատիվ իրավիճակին:
Պաշտպանության նախարարին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի մասին: Զաքիր Հասանովը հետևել է հայկական առաջապահ դիրքերին և համապատասխան հանձնարարականներ է տվել՝ զորամասերի մշտական մարտական պատրաստվածության ապահովման հետ կապված:
Այս այսի ամենահետաքրքիր պահն այն է, որ պաշտպանության նախարարը, բացի ռազմական օբյեկտներ այցելելուց, այցելել է նաև հարակից բնակավայրեր ու հանդիպել է բնակիչների հետ: Հասանովն Ադրբեջանում համարվում է ամենաանհասանելի պաշտոնյաներից մեկն ու անիմաստ տեղը երբեք հանրության մեջ չի հայտնվում:
Վերջին անգամ Հասանովն առաջնագծի բնակավայր էր այցելել 2017 թվականին, երբ այդ բնակավայրում իր կողմից տեղադրված ռազմական տեխնիկայի սադրիչ գործողությունների արդյունքում մահացել էին 2 տարեկան երեխա և նրա տատիկը: Հասանովի այցի ժամանակ գյուղն ամբողջությամբ մաքրվել էր բնակիչներից, Հասանովն ընդամենը երկու րոպեով մտել, ծաղիկ էր դրել մահացածների հիշատակի առթիվ ու դուրս էր եկել գյուղից:
Մնաց՝ սպասենք և իմանանք, թե այս անգամ ինչ փորձանք կբերի պաշտպանության նախարարն իր ժողովրդի գլխին: