Tert.am-ը գրում է.

Խորհրդային և ռուսաստանյան էստրադայի երգչուհի Վիկա Ցիգանովան մեղադրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին սեռական ոտնձգություններ կատարելու համար: Նա հայտարարել է, որ տարիներ առաջ հյուրախաղերի ժամանակ Կոբզոնը ուշ երեկոյան ժամի հյուրանոցի իր սենյակ է կանչել երգչուհուն, իսկ երբ վերջինս մերժել է, արտիստը նեղացել է նրանից:

Ինչպես գրում է StarHit-ը, Ցիգանովան պատմել է, որ հենց նրա մերժումն է եղել Կոբզոնի հետ երկար տարիներ շարունակ ձգվող կոնֆլիկտի պատճառը:

«Հրաժարվեցի նրան գիշերը օրորոցային երգելուց: Հյուրախաղերի ժամանակ երեկոյան հրավիրում էր իր սենյակ: Նույնիսկ պատին էր թխկթխկացնում: Իսկ ես չգնացի: Նեղացավ մարդը», - հիշում է Ցիգանովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել