Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը համաձայնվել է ապամոնտաժել Օպերայի տարածքում գտնվող իր սրճարանը: Նրա խոսքով՝ Ալեքսանյանը նույնիսկ խոստացել է ներդրումներ անել և բարեկարգել տարածքը:

Ի դեպ, Վ. Մնացականյանը տեղեկացրեց, որ արդեն ապամոնտաժվել է Ալեքսանյանին պատկանող սրճարանը, և տարածքից հեռացվել են տնակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել