Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մարտի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Ալ Սիսիին փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև՝ Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը։

Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ Ալ Սիսին բարձր է գնահատել դարերի խորքից եկող հայ-եգիպտական պատմական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։

Դեսպան Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին՝ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ նրա պատրաստակամության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել