Հույս ունեմ՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի մոռացել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում խոսում էր օկուպացրած տարածքների մասին։
Հույս ունեմ՝ նախագահ Սարգսյանը պատասխան կպահանջի նախագահ Զուրաբիշվիլիից ու Վրաստանի նախագահը կմանրամասնի, թե ինչ նկատի ուներ «Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է» ասելով։ Ի՞նչ էր ցանկացել ասել նույն հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին, երբ հայտարարում էր միանման ողբերգությունների մասին։
Այս հարցերին Վրաստանի նախագահը պաշտոնապես պետք է անդրադառնա ու արդարանա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել