Փաստորեն, էսքան տարի էդ անիծյալ Մինսկի խումբն ինչ կոչ արել է կողմերին, վերաբերել է միայն մեզ։ Լուրջ, չեմ կատակում, ուղղակի մենք ենք եղել ուղտի ականջում քնած, ուղղակի մինչև այսօր էլ լիքը հայրենակիցներ երազախաբությունից հղիություն են ակնկալում։
1. Զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից։ Ալիևը զե՞րծ ա մնացել։ Իհարկե, ոչ։ Բա ի՞նչ է նշանակում էդ «կոչը»։ Նշանակում է՝ հանկարծ Հայաստանում զգացնել չտաք, որ վաղը կարող է կռիվ լինել։ Ակնարկ անգամ չանեք, որ պետք է պատերազմի պատրաստվել։ Ու էս կոչը հեզ ու խոնարհ գառների պես արածել ենք էսքան տարի։ Անգամ Ապրիլյան քառօրյան մի թեթև «ժոգ» չգցեց․ ոնց արածում էինք, էնպես էլ շարունակում ենք։
2. Ուժի կիրառման բացառում, միայն խաղաղ ճանապարհով կա հարցի լուծում։ Հիմա ի՞նչ, Ադրբեջանն էդքան զենք առել, Ապրիլյան քառօրյան սարքել, հիմա զորավարժությունն է անում, Մինսկն էլ հողերի վերադարձ է պահանջում մեզնից։ Ասեք խնդրեմ, իմ արյունակից հաստագլուխներ, ի՞նչ է նշանակում «բացառապես խաղաղ ճանապարհով»։ Ասեմ․ նշանակում է, որ ինչքան էլ Ադրբեջանը խփի, մտնի, կոտորի, իրավունք չունեք հակահարված տալու, իրավունք չունեք Նաֆթալան վերցնելու, իրավունք չունեք, ինչպես 1994-ին, զենքի ուժով խաղաղություն հարկադրելու։ Ադրբեջանը կանի, ինչ ուզի, իսկ հայերը խաղաղություն պիտի հարկադրեն «բացառապես խաղաղ ճանապարհով»։
3. Պետք են երկկողմանի փոխզիջումներ։ Արդեն պարզ է, պիտի զիջենք ամեն ինչ, վերադառնանք սովետական շրջանի ԼՂԻՄ-ին նույն կարգավիճակով, իսկ Ադրբեջանը կզիջի... Ի՞նչ: Այո, Ադրբեջանը խի՞ պիտի զիջի, եթե էդ ագառկեքի կոչերը վերաբերում են միայն մեզ՝ հայերիս։
Ի դեպ, ագառկան, որը ռուսերեն է, հայերեն բառացի կլինի հագարացի կին, հագարկա։ Հագարացին արաբն է, եթե հիշում եք Գևորգ Մարզպետունի վեպից։ Իսկ թե ինչու է «արաբուհի» բառը նշանակում անբարոյական, կասեմ վերջում։
4. Ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության։ Սա նշանակում է՝ հայերին ասեք, թող ծանր չտանեն, եթե տեսնեն, թե ինչպես են մեկիկ-մեկիկ հանձնում Արցախի շրջանները, սարերը, ձորերը և արցախցուն, իսկ ադրբեջանցիները թող վեշերը կապեն Շուշի վերադառնալու համար, քեֆ-ուրախություն անելու համար։ Սա էլ Ժողովուրդներին նախապատրաստելը, հարգելի ուղտի ականջում քնածներ։
Երեք-չորս հատ շուն են գյուլել, սաղ Ֆեյսբուքը նկարներ է տարածում, քրեականացման օրենք է պահանջում։ Որ համանախագահների հայտարարությամբ փաստացի Ադրբեջանին կանաչ լույս է տրվել, շան նման ականջները կտրել ու գլխատել, ինչպես ուզել, այնպես վարվել հայկական բանակի ու խաղաղ բնակչության հետ, էդ հեչ, դրա համար ի՞նչ ստորագրահավաք, ի՞նչ անգլերեն տեքստեր, ի՞նչ համաշխարհային շուխուռ։ Իմացա՞ք, թե ինչպես են ժողովրդին նախապատրաստում խաղաղության։
Իսկ հիմա՝ հագարացու մասին։
Աբրահամի կինը՝ Սառան, երեխա չէր ունենում, և Աբրահամը երեխա է ունենում իր հարճից՝ Հագարից։ Սառան հետո է հրաշքով հղիանում։ Ըստ ավանդույթի՝ Հագարը ծնում է Իսմայելին՝ արաբների նախահորը։ Էստեղից էլ, այսինքն՝ Հագարի հարճ լինելուց էլ գալիս է հագարուհի անվան նեգատիվ իմաստը։
Լավ, ասել, ասել եմ։ Աբրահամի էս պատմությունից հիշեցիք, չէ՞, Առյուծ Մհերի հագարացի զավակի, Մսրա Մելիքի մասին, Մհերի զավակ չունենալու, վերջում սեփական անձը մատաղ անելով Դավիթին ունենալու մասին պատմությունը։ Սեփական անձը մատաղ անելով, այլ ոչ թե զավակին՝ Աբրահամի օրինակով։