Արցախում Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում, ամենայն հավանականությամբ, Արցախի ներկայացուցիչները կլիազորեն Հայաստանի վարչապետին իրենց անունից մասնակցել բանակցություններին:

Այս քայլը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունը զուտ ադրբեջանական կողմի կապրիզները սաստելուն ուղղված քայլեր են, քանի որ վերջին շրջանում Ադրբեջանը պետության ամենաբարձր մակարդակով խոսում էր ուժով խնդիրը լուծելու մասին:

Իսկ Ադրբեջանի պատկերացումներով ուժով հարցի լուծումն անկանոն որոշակի ռազմական գործողություններն են, քանի որ երկարատև պատերազմի մեջ գոնե հիմա Ադրբեջանը չի մտնի:

Իսկ Արցախի կողմից Արցախի անունից բանակցությունների մասնակցելը մեր կողմից նախկինում հայտարարված գործընթացից հետքայլ կատարել կնշանակի, քանի որ Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ Արցախի անունից բանակցությանը պետք է մասնակցի Արցախի ներկայացուցիչը:

Բայց այս իրավիճակում երևի այլ տարբերակ ընտրելն անհնար է, եթե, իհարկե, վաղը՝ նիստի ժամանակ, մեկ այլ բան չորոշվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել