Էս էլ ասեմ ու քնեմ։
Ուրեմն՝ էս նկարն ու սրա նման նկարներ հրապարակող Անդրեն ստատուս ա գրել՝ հեգնելով էն մարդկանց, ովքեր քննադատել են էս նկարն ու մի հատ էլ ասել, թե բա՝ էլի նկարներ կան, կարամ հրապարակեմ, դնեք պատերիդ։
Անդրե, ես եմ քեզ քննադատողը, հարցե՞ր։ Այո, հայ տղամարդը նման հագուկապով չի կարող ներկայանալ հանրությանը, ես լավ հասկանում եմ, որ վերջին տեսանյութի չստացված փիառից հետո դու ամեն ինչի պատրաստ էիր քո մարած հայտնությունը հետ բերելու համար, բայց նման ձև հետ բերած հայտնությունը «ջրի բերած, ջրի տարած է» լինելու, ու քո միակ «շահը» էն ա մնալու, որ քո այս լուսանկարները կմնան google-ի որոնողական ցանցում, ու դրանք ապագայում կտեսնեն քո երեխաներն ու թոռները։
Հիմա էլ հելել, հեգնում ես քեզ քննադատողներին։ Ես քեզ մի մեծ խորհուրդ կտամ, որը տալիս է մեր վարչապետը, ու վստահ եղիր՝ իրա նման եմ ասում՝ հանգիստ նստի տեղդ, ու էս նկարը հրապարակողն իրավունք չունի հեգնելու նաև քննադատող աղջիկներին։