Նյու Յորքի և Հոնկոնգի համալսարանների գիտնականների խումբը եկել է եզրակացության, ըստ որի՝ տղամարդկանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է հանգեցնել թրոմբների առաջացման և սրտային անբավարարության։

British Medical Journal ամսագրի համաձայն՝ մասնագետներն ուսումնասիրել են 50-75 տարեկան 3225 տղամարդու տվյալներ։ Տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ հետազոտողները փնտրել են ընդհանուր գեն։

Այնուհետև գիտնականներն օգտագործել են Բրիտանիայի Բիոբանկը, որպեսզի ստացված արդյունքները համեմատեն Միացյալ Թագավորության ավելի քան 400 հազար բնակչության տվյալների հետ։

Նրանց նպատակը որոշ գեների և սիրտ-անոթային համակարգի խնդիրների մեջ առկա կապը հայտնաբերելն էր։ Արդյունքում պարզվել է, որ JMJD1C գենի առկայությունը կարող է երկու անգամ մեծացնել թրոմբների առաջացման հավանականությունը և մոտ 8 անգամ մեծացնել սրտային անբավարարվածության հավանականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել