«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սկսում է ուսումնասիրությունների նոր փուլ։ Ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական գործիչները։ Մշտադիտարկվելու են բոլոր այն հոդվածները, որտեղ անդրադարձ կլինի ընտրված այս կամ այն քաղաքական գործչին։
Այս անգամ մեր դիտակետում է եղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։2019թ-ի մարտի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում նախարարի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 264 հոդված, որոնցից 76-ը եղել է բացասական, 29-ը՝ դրական, 159-ը՝ չեզոք։
Մեր ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ բացասական հոդվածներն ավելացել են հատկապես կառավարության՝ մարտի 7-ի սկանդալային նիստից հետո։ Հետաքրքրական է, որ բացասական բովանդակություն են փորձել ստեղծել հատկապես մերձիշխանական լրատվական կայքերը։