Նրա մոտ էին գալիս նախագահների կանայք, դքսուհիներ ու թագուհիներ, սակայն Յուբերն ամբողջ կյանքում ստեղծագործել, արարել է միայն մեկ կնոջ՝ Օդրի Հեփբերնի համար:

Image result for gentleman

Օդրին Ժիվանշիի մուսան էր, Ժիվանշին՝ Օդրիինը: 

Յուբերն առաջինն էր, ով կարողացավ բացահայտել Օդրիի գեղեցկությունն ու օգնեց, որ նա ինքնավստահություն ձեռք բերի: Նրանց ընկերությունը սկսվում է այն ժամանակ, երբ Օդրին նկարահանվում էր Բիլլի Ուայլդերի «Sabrina» ֆիլմում: Դերասանուհին հանդիպում է Ժիվանշիի հետ և խնդրում նրան իր հերոսուհու համար զգեստ կարել:

Image result for hubert de givenchy

Այս հանդիպումն ավելի ուշ ամուր և սիրաշատ ընկերության հիմք է դառնում, սակայն ոչ միանգամից: Ասում են, որ Ժիվանշին շփոթում է աղջկան Քեթրին Հեփբերնի հետ, սակայն երբ իմանում է, որ սխալվել է, հրաժարվում է համագործակցությունից: Օդրիին հաջողվում է համոզել նրան, և հետագայում Ժիվանշին դերասանուհու համար մի քանի զգեստներ էլ է կարում:

Image result for sabrina audrey hepburn

Related image

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել