Ինչքան ես եմ ուսումնասիրել հոգեկան հիվանդություններն ու հոգեկան հիվանդներին, կարող եմ ասել, որ նրանք հիմնականում նորմալ մարդիկ են, պարզապես ժամանակի, տարածության, հեռավորության, չափի, ձևի... ֆայլերը իրենց մոտ մի փոքր խառնված են. օրինակ` մարդուն թվում է, որ ինքը ոչ թե հիսուն տարեկան է, այլ քսան, ու իր անունը ոչ թե Վալոդ է, այլ Կուտուզով, ու ինքը ապրում է ոչ թե Հայաստանում, այլ Բրազիլիայում...
Հիմա որ կարդում եմ հայկական մամուլն ու լսում քաղաքական գործիչներին, նրանց մոտ լրիվ նույն սիմպտոմներն են, ինչ հոգեկան հիվանդների մոտ՝ հիմնականում ժամանակի զգացողության կորուստ: Նրանց թվում է, որ այժմ իննսունական թվականներն են, երկրի նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը, ու հիմա իրենց որ գործից ազատում կամ վախեցնում են, նրանց թվում է, որ այդ ամենը նախորդ իշխանություններն են անում, այլ ոչ այսօրվանները: Դա կոչվում է հոգեկան պաշտպանության սինդրոմ, որ մարդը մտովի վերադառնում է մի տեղ, որտեղ ինքն իրեն ավելի ապահով է զգում ու իրեն պատրաստ է զգում լուծել իրեն առաջադրված խնդիրը, քան այն վիճակը, ինչ այժմ նա ունի...
Ցանկացած հոգեկան հիվանդության բուժումը կա՝ պարզապես պետք է աստիճանաբար նրան վերադարձնել իրականություն, որպեսզի նա իրականությունից չսարսափի ու կարողանա իր այժմեական խնդիրները լուծել, պարզապես դրա համար մեկ անհրաժեշտ պայման կա, որ հիվանդը ինքը ցանկանա բուժվել, այլապես ոչինչ չի ստացվի...
Այսօրվա համար ասեմ, որ հիմա 2013 թվականն է, ամառ ու գիշեր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/547286461977475?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել