Մինսկի խումբ.
1. «Ռուսների հետ հարաբերությունները աննախադեպ լավ են»
2. «Լեթս դու պաչիկ»
3. «Եթե զենքը լավն է, ապա կգնենք»
Արդյունքում ունեցանք աննաադեպ կոշտ հայտարարություն Մինսկի խմբի կողմից...
Հիմա անհրաժեշտ է միասնական լինել և կանգնել Նիկոլի կողքին, քանի որ նրա ձախողումը կնշանակի Արցախի և Հայաստանի ձախողում... Պետք է նախապատրաստել նրան բանակցությունների գործընթացին, քանի որ մենք տեսանք, որ նա իր թիմի հետ համատեղ բավարար զորեղ չէ սեփական ուժերով լուծել Արցախյան հարցը:
Սիրելի ընկերներ, ծանր ժամանակ է սպասվում մեզ բոլորիս և հիմա պետք է մենք մի բռունցք լինենք, մոռանալով միջանձնային պայքարի և ամբիցիաների մասին:
Կոչ եմ անում նախկին իշխանություններին, ներկայիս ընդդիմութանը, շահագրգիռ կողմերին միանալ և համախմբվել այս մարտահրավերին դիմակայելու համար:
Կոչ եմ անում նաև ներկա իշխանություններին ներգրավել Նիկոլի նախապատրաստական աշխատանքներին նաև Ռոբերտ Քոչարյանին:
Հիմա ժամանակը չէ ներքին հարցերը պարզելու համար... հիմա ժամանակն է միավորվել հանուն Արցախի, հանուն մեր հայրենիքի ազատագրված հատվածի, հանուն Հայաստանի Հանրապետության:
Հայրենիքը և պետականությունը վեր են ցանկցած մարդու կամ քաղաքական ուժի շահերից և ամբիցիանեից...