Liverpool Echo-ն գրել է, որ Անգլիայի 18-ակի չեմպիոնը կվաճառի Ուրուգվայի հավաքականի ռմբարկու Լուիս Սուարեսին ու անգլիացի հարձակվող Էնդի Քերոլին եւ այդ գումարով ձեռք կբերի 3 ֆուտբոլիստների: Ցուցակում տեղ են գտել Լիսաբոնի «Սպորտինգի» իսպանացի 20-ամյա պաշտպան Տիագու Իկորին, «Սեւիլիայի» իսպանացի 20-ամյա հարձակվող Լուիս Ալբերտոն ու Հենրիխ Մխիթարյանը, ով լիվերպուլցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Ըստ նույն աղբյուրի` ակումբը որոշել 22 միլիոն եվրո է տրամադրել Մխիթարյանի տրանսֆերի համար:
Այսպիսով, մոտ ժամանակներս սպասենք պաշտոնական հայտարարության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



