Ծաղիկներ, շոկոլադ, գարնանային պայծառ գույներ ու արևոտ տրամադրություն. հայտնիների Ինստագրամը երեկվանից ողողված է գեղեցիկ, սեր ճառագող լուսանկարներով ու մարտիության շնորհավորանքներով։ Նրանք շտապել են իրենց ստացած նվերներով ու օրվա տպավորություններով կիսվել հետևորդների հետ։ Ներկայացնում ենք մի քանիսը։

Վաչե Թովմասյան

52884010_417408902135090_1658431096730388108_n.jpg

Իմ կյանքի 3 ամենակարևոր կանայք` մամաս, կինս ու աղջիկս։ Ես շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելիներս: Սիրում եմ ձեզ հոգով, սրտով և ուղեղով։ 

Աննա Դովլաթյան

52094233_155412992123835_4021801569103042874_n

Շնորհավորում եմ բոլոր կանանց ե աղջիկների Մարտի 8-ը։ Ցանկանում եմ կանացի երջանկություն։

Տաթևիկ Ադումյան

53093020_144703356557906_6925313403922998113_n

Գարուն է բացվում, և բնությունն արթնանում է քնից։
Կանայքս այսօր ավելի շատ ենք ժպտում, ավելի գնահատված ենք մեզ զգում, ավելի հպարտ ենք քայլում՝ անկախ տարիքից և ընտանեկան կարգավիճակից։ Բայց մի բան հաստատ է․ կինն է կյանքի աղբյուրը։ Առանց կնոջ կյանքը շատ ավելի դժգույն է և դատարկ։

Բայց չեմ ցանկանում, որ միայն այսօր կինը լինի գնահատված, միայն այսօր լինի սիրո ձևական նշաններով շրջապատված։ Տարվա ամեն եղանակ, ամսվա ամեն օր, օրվա ամեն ժամ լի է սեր տալու և ստանալու առիթներով։
Կինն ավելի ուժեղ է, քան ցույց է տալիս։ Եվ այդ ուժը չցուցադրելը, դրա մասին չբղավելը միայն իսկական ուժեղին է բնորոշ։

Լինենք, ուրեմն, ուժեղ, մնանք գեղեցիկ, չունենանք այդ ուժը ցուցադրելու անհրաժեշտություն, սեր տալով և ստանալով գեղեցկացնենք աշխարհը։

Շնորհավոր տոնդ, հայ մայր, հայ աղջիկ, հայ տատիկ և հայ կին։

Արմինկա

53109655_123819508730232_8791044473462171743_n

Իմ կյանքի ամենահզոր կանայք, շնորհավոր Մարտի 8։

Մարիամ Մելիքյան

53435586_336369543666383_4100642843658401929_n

Մարինկա Խաչատրյան

52706582_255221788693446_8272726178579942296_n

Սիրելի կանայք և աղջիկներ, սիրով շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝  ցանկանալով ձեզ երջանկություն, գեղեցկություն և առողջություն։
Թող այս յուրահատուկ օրը պարգևի ձեզ շատ ժպիտներ և անմոռանալի պահեր:

Արփի Գաբրիելյան

53871688_1036828523173342_1142293026980140635_n

Սիլվա Հակոբյան

Շնորհավոր Մարտի 8։

54511715_153761352299931_4239762215404470016_n

Սարգիս Գրիգորյան

dfxvg.png

Ըստ աստվածաշնչի՝ կինն աշխարհ եկավ որպես մարդուն օգնական ու իր գալուստով փոթորկեց մարդու ներաշխարհը։ Այո՛, ընդունված է տղամարդը՝ հրամանատար, կինը՝ խորհրդատու։ Ո՞րն է կարևոր։

Սովորաբար հրամանն արձակվում է խորհրդակցությունից հետո, այսինքն՝ ունես լավ խորհրդատու, ուրեմն՝ լավ հրամանատար ես։)))

Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր, շնորհավորում եմ ձեզ այս հրաշք տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում կանացի երջանկություն, առողջություն և, որ ամենակարևորն է, ձեր տղամարդկանց համար լինեք լավ խորհրդատուներ, որպեսզի հրամաններն էլ կայացվեն ճիշտ։)))))

ՀԳ. Մանոս, սիրում եմ քեզ շատ։ Ինձ համար ոչ թե գարնան միամսյակ է մարտի 8-ից ապրիլի 7-ը, այլ 11-ամսյակ՝ ապրիլի 7-ից մարտի 8։)))))) 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել