Թաիլանդցի միլիոնատերը մտափոխվել է կրտսեր աղջկա համար մրցույթի կազմակերպումից, հաղորդում է Asia One պորտալը:

Թաիլանդի դուրիանի ամենախոշոր պլանտացիաներից մեկի սեփականատեր Առնոն Ռոդչոնգը հայտարարել է իր ամբողջ բիզնեսը 26-ամյա դստերը՝ Կառնիսիտային փոխանցելու մտադրության մասին: Սակայն մինչ այս գործարարը ցանկացել է ամուսին գտնել դստեր համար: Բոլոր ցանկացողներին նա խնդրել է գրել իրեն սոցցանցերում: Մի քանի օրից նրան են դիմել ավելի քան տասը հազար հավանական փեսացուներ:

Սակայն գործարարը հրաժարվել է դստեր համար կազմակերպվող եռամսյա մրցաշարի անցկացումից: Նրա խոսքերով՝ «հանրային լայն արձագանքը սկսել է վատ ազդեցություն ունենալ ընտանիքի և բիզնեսի վրա»: Այնուամենայնիվ, նա դեռ պատրաստ է դստեր ապագա ամուսնուն տասը միլիոն բատ վճարել:

Ռոդչոնգը փեսացուի թեկնածուներից պահանջում է ջանասիրություն, աշխատասիրություն և դուրիանի աճեցման վերաբերյալ գիտելիքներ: Նրա ապագա փեսան չպետք է թմրամիջոցներ օգտագործի և ազարտային խաղերի նկատմամբ հակում չպետք է ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել