ԱՄՆ-ի բոլոր նախագահներն իրենց կառավարման օրոք ապրել են Սպիտակ տանը։ Ամենաերկար բնակությունը եղել է 8 տարի։ Սպիտակ տունն ունի 6 հարկ, որոնք իրենց հերթին ունեն 132 սենյակ, 35 լոգասենյակ, 147 պատուհան, 412 դուռ, 3 վերելակ և 8 աստիճանահարթակ։

Այն առարկան, որը Սպիտակ տանն անփոխարինելի է ու մշտապես առկա, Աբրահամ Լինկոլնի ննջասենյակի մահճակալն է։ Սակայն հետաքրքիրն այն է, որ Լինկոլնը երբեք չի քնել այդ մահճակալին։

Նախագահի կոչման հետ մեկտեղ տրվում է նաև Սպիտակ տանը գտնվող երեք նկուղներին հասանելիություն։ Այդ նկուղներում պահվում են թանկարժեք գորգեր, ոսկի, հախճապակիներ, կահույքի հավաքածուներ, արվեստի գործերի բնօրինակներ և շատ այլ արժեքավոր իրեր, որոնք պատկանել են նախագահական ընտանիքներին։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը լիարժեք իրավունք ունի կահավորելու Սպիտակ տունն իր սեփական ճաշակով ու հայեցողությամբ։

Ճենապակյա սենյակում է գտնվում լեդի Նենսի Ռեյգանի հիշատակը։ Այս սենյակում իր տեղն է գտել ճենապակյա մի հավաքածու, որը Սպիտակ տան առաջին տիկինը ձեռք է բերել հարկերի միջոցով։ Յուրաքանչյուր իր, որը մտնում է այս հավաքածուի մեջ, 952 ԱՄՆ դոլարի արժողություն ունի։

Մշտապես առկա գույք է համարվում նաև ԱՄՆ նախագահի Օվալաձև աշխատասենյակի գորգը։ Բանն այն է, որ նոր նախագահը գորգերը փոխում է իր հայեցողությամբ։ Սակայն գորգը, որի կենտրոնում արծիվ է պատկերված՝ ձեռքին ձիթենու ճյուղ և նետեր, չի փոփոխվում։ Նման պատկերն աննպատակ չէ արված գորգի վրա. եթե Ամերիկայում պատերազմ չի ընթանում, ապա թռչնի գլուխը թեքում են ձիթենու ճյուղի կողմը, իսկ պատերազմական ժամանակահատվածում՝ նետերի։

2008 թ. Սուրբ ծննդյան տոներին Սպիտակ տանը հյուրերի ընդունելություն էր։ Միջոցառման մասնակիցների թիվը հասնում էր 60 000-ի։ Տունը զարդարված էր 33 եղևնիներով։ Հատուկ հյուրերի համար պատրաստել էին 100 տորթ, 600 ֆունտ ծնեբեկ, 20 հազար հատ թխվածքաբլիթ, 700 ֆունտ մեծ և 1000 ֆունտ մանր ծովախեցգետին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել