Հայաստանում անկախությունը տնօրինողները ի վնաս անկախության եղան անօրինականություն սերմանող հայրեր…
(Հետադարձ հայացքով)

Վարչապետ Մարգարյանի օրոք, սոսկ կառավարության ընդունած ՈՐՈՇՈՒՄՈՎ (նման դեպքերի համար պահանջվող անհրաժեշտ ՕՐԵՆՔԻ բացակայությամբ) Երևանի կենտրոնում մարդիկ բռնի ուժով զրկվեցին սեփականության իրավունքից և վտարվեցին իրենց տներից, ընդ որում չլսված-չտեսնված բան` ներկայացնելով, թե այդ սեփականատերերը իրենք են իրենց տները վաճառում (այն էլ իրենց ՊԱՐՏԱԴՐՎԱԾ գնով): Մարդկանց ունեցվածքը ոստիկանների միջոցով տնից դուրս էր շպրտվում, տեխնիկայով տների պատերը քանդվում էին... Մարդիկ մնում էին փողոցում, դիմում ծանոթ-բարեկամի ժամանակավոր կեցության… Դրա դիմաց ստացանք լպրձուն անկենդան Հյուսիսային պողոտան: Ի՜նչ հեշտ է ամեն ինչ մոռացվում....և հանկարծ անտիհերոսը հերոս է դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել