Չեմ հասկանում, թե ոնց կարելի է մտածել «Արմավիան» փրկելու մասին, եթե նա պարտք է իր օդաչուին 2012-ի օգոստոս ամսվա աշխատավարձը (Առավոտ), ընդ որում, հուլիս ամսվա աշխատավարձն էլ վճարվել է դեկտեմբերին: Սա ընդամենը նշանակում է ընկերության մենեջմենտի կատարյալ ձախողում, ինչը հնարավոր չէ ուղղել նույն սեփականատիրոջ առկայության դեպքում: Եվ անհավանական է, որ որևէ մեկը կարող է ցանկանալ ձեռք բերել մենաշնորհից արդեն զրկված մի ընկերություն՝ պարտքերն էլ վերադիր: Այնպես որ, Հանրային խորհրդին մնում է կա՛մ հանգանակություն կազմակերպել կազմակերպության անդամների շրջանում «Արմավիան» փրկելու համար և կա՛մ ձեռք քաշել այդ մտքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել