Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզ ժամանելուց հետո քաղաքի փողոցներում շրջել է իր նախընտրած Maison Alaïa ապրանքանիշի՝ վագրային պրինտով բոդիով։

Հայուհին կանգ է առել «Ռից-Կառլտոն» հյուրանոցում, ապա փողոց դուրս եկել բավական ռիսկային հագուստով։ 38-ամյա հայուհին կրել է վագրային պրինտով թափանցիկ կոմբինեզոն, ընդ որում՝ նա միայն թավշյա կիսավարտիք է կրել, իսկ կուրծքը ծածկել են թավշյա կտորները։

Գեղեցկուհին Instagram-ում հյուրանոցային համարում արված լուսանկար է հրապարակել, որտեղ այդ հագուստով է և բերետ է կրում. այն Քիմին իսկական ֆրանսուհու է վերածել։

Շատերի համար տարօրինակ է, որ Քիմը մեկնել է հենց Փարիզ, ուր լուրջ ցնցում է ապրել, առավել ևս մինչ այժմ հայտնի չէ՝ ինչ է Քիմն անում Ֆրանիսայի մայրաքաղաքում։ 2016թ.-ին Քիմ Քարդաշյանը կանգ էր առել էլիտար «Hôtel de Pourtalès» կեցավայրում։ Ֆրանիսայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հինավուրց առանձնատունը 12 տարի առաջ վերափոխվել է լյուքս դասի՝ հյուրանոցի հարուստների և հայտնիների համար։ Փարիզ այցելությունների ընթացքում հայտնի հայուհին միշտ կանգ է առել այդ հյուրանցում՝ մեկ օրվա համար 4 հազար եվրո արժողությամբ համարում։

Սակայն հյուրանոցի համար էին ներխուժել կողոպտիչներ, Քիմին փակել էին լոգասենյակում, համարից գողացել 10 մլն եվրո արժողությամբ թանկարժեք իրեր, այդ թվում՝ մեծ ադամանդով զարդարված մատանին, որը Քիմին նվիրել էր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։ Դրա արժեքը կազմում էր 4 մլն եվրո։ Քարդաշյանի խոսքով՝ այդ պահին ինքը միայն բարակ ժանեկավոր վերնաշապիկ է կրել և շատ է վախեցել, որ կբռնաբարեն իրեն։ Սակայն կողոպտիչներին հետաքրքրել են բացառապես գումարն ու թանկարժեք իրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել