Հիշո՞ւմ եք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը մեկ ամիս առաջ հրաժարական տվեց՝ ներկա իշխանությունների հասցեին շատ կոշտ քննադատությամբ հայտարարություն անելով։

Որևէ լուրջ արձագանք չեղավ ո՛չ լրատվամիջոցների, ո՛չ իշխանության կողմից։

Անցած մեկ ամսում ոչ մի հարցազրույց, ոչ մի պարզաբանում այդ թեմայով։ Հանձնաժողովի նոր նախագահի մասին էլ որևէ տվյալ չգտանք․ նշանակվե՞լ է, ո՞վ է, թե՞ ընդհանրապես չի նշանակվել։

Նախկինում «Թրանսփարենսի ինթերնեշնլն» ու սորոսական մյուս կառույցներն իրենց կճղեին, «Ազատություն» ռադիոկայանն օրը մեջ ռեպորտաժ կաներ այդ թեմայով, «Սիվիլնեթը» հաշվիչ կդներ կայքում․ «20 օր առանց Էթիկայի հանձնաժողովի նախագահի․․․ 21 օր․․․ 22 օր․․․», հիփսթերոտ աշխուժակներն էլ գրառումներ կանեին ՖԲ-ում․ «Կոռուպցիայի այս մթնոլորտը խեղդում է ինձ, կոկտեյլիս կումը կանգնում է կոկորդիս»։

#բանականՄարդ #հիշողՄարդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել