Բարև:) Այսօր որոշեցի գրել մի թեմայի շուրջ, որն իմ հետաքրքրությունը միշտ շարժել է: Ցանկացած աղջկա հանդիպելիս ակամա միշտ ուշադրություն եմ դարձնում նրա դիմահարդարմանը: Ինքս աղջիկ լինելով` դիմահարդարման նրբություններին տիրապետում եմ և կարծում եմ, որ մեր ժամանակներում աղջիկները պետք է տիրապետեն այդ նրբություններին, որպեսզի սեփական գեղեցկությունն ընդգծելու կամ թերությունները քողարկելու համար ավելի չբարդացնեն ամեն ինչ : Փաստն այն է, որ այսօր առօրյա կյանքում կարելի է հանդիպել երեկոյան վառ դիմահարդարմամբ աղջիկների: Իհարկե, ուրախալի է, որ մեր աղջիկներն այսօր ձգտում են նորաձև և խնամված երևալ, սակայն երբեմն անցնում են բոլոր սահմանները: Արդյունքում արհեստականորեն և վիզուալ ավելի մեծ են երևում, տհաճ է լինում նայել ընդհանուր դեմքին, որի վրա ահռելի քանակությամբ շպար կա, այն էլ գույների ու երանգների ոչ ճիշտ համադրությամբ: Կփորձեմ առաջ բերել մի քանի սխալներ, որոնք դիմահարդարման մեջ աններելի են և ակնհայտորեն վատ արդյունք են ցուցաբերում: Այդ իսկ պատճառով օրինակներս կբերեմ հայտնիների դիմահարդարման շրջանակում, որպեսզի ընկալենք, որ նրանք ևս կարող են աշխատել ոչ պրոֆեսիոնալ դիմահարդարների հետ:
1. Դիմահարդարների մեծ մասը խնդիիր ունի սպիտակ գույնի հետ աշխատելիս: Սպիտակ գույնով կամ դրան մոտ երանգներով սովորաբար ընդգծում են աչքի ներքևի կոպի և այտոսկրի միջև ընկած հատվածը, կամ հոնքի և վերին կոպի միջև հատվածը: Առաջին դեպքում ընդգծում են այտոսկրերը, իսկ երկրորդ դեպքում աչքերին վիզուալ խորություն են տալիս: Իսկ երբ չարաշահում են….
…. մմմմմ, այո…. սարսափելի է…
2. Վառ շրթներկ ընտրելիս սովորաբար շուրթերը եզրագծում են քողարկող նյութով, բայց ոչ շատ բաց երանգի…
3. Շարունակելով վառ շրթներկի թեման` պիտի նշեմ նաև, որ շատերը թույլ են տալիս նաև այս սխալը. վառ շրթներկի դեպքում պետք է հնարավորինս նուրբ ընդգծել աչքերը: Քանի որ շուրթերն արդեն շեշտված են, ուրեմն ուշադրությունը բևեռում ենք միայն շուրթերի վրա: Եվ նաև հակառակը: Եթե աչքերն ենք ընդգծում, ուրեմն շուրթերը պետք է ներկված լինեն բաց երանգի շրթներկով:
Համոզված եմ, որ ակնահաճո չէ…
Իսկ սա ճիշտ դիմահարդարում է: Մուգ շրթներկ, սակայն ոչ շեշտված աչքերի դիմահարդարում:
3. Դիմահարդարման մեծագույն սխալներից է նաև տոնային քսուքի երանգի սխալ ընտրությունը: Տոնային քսուքը պետք է ճիշտ և ճիշտ համապատասխանի մաշկի գույնին: Քանի որ այսօր թխահերներն ու թխամաշկ գեղեցկուհիները գրոհել են նորաձևության աշխարհը, մեր աղջիկները մուգ տոնային երանգներով ցանկանում են քողարկել իրենց սպիտակ, գունատ կամ կարմրավուն մաշկը: Սակայն դա նկատելիորեն տգեղ է, երբ դեմքի և պարանոցի մաշկի գույները բացարձակ տարբեր են: Նույնքան տգեղ է, երբ դեմքի մաշկն է գունատ, իսկ պարանոցի մաշկը` մուգ: Դիմահարդարման մեջ մինիմալիզմն իրոք գնահատելի է:
4. Վերջին խորհուրդս ցանկանում եմ հղել երիտասարդ աղջիկներին: Դուք գեղեցիկ եք ձեր տարիքին համապատասխան նուրբ երանգներով դիմահարդարումով: Համեմատեք խնդրեմ…
Էմմին առավել գեղեցիկ է առաջին լուսանկարում, քանի որ շպարված է իր տարիքին և մաշկին համապատասխան երանգներով ու չափաբաժնով
Տոնային գունատ քսուքներին, որոնք դուք քսում եք ձեր շուրթերին գունատ տեսք տալու համար, կարող են փոխարինել շուրթերի համար նախատեսված հյութեղ փայլերը, որոնք վիզուալ կմեծացնեն ձեր շուրթերն ու թարմ տեսք կհաղորդեն:
Արհեստական թարթիչները միշտ չէ, որ գեղեցիկ են, նամանավանդ, որ անփույթ ու տգեղ են դրված:
Գեղեցիկ է ու նուրբ, այո… Սակայն փայլերը նախընտրելի են երեկոյան դիմահարդարման մեջ:
Այսքանը:) Հուսով եմ` խորհուրդներս ինչ-որ չափով օգտակար կլինեն…